Բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գաբրիելը զգալի առաջընթաց է գրանցել «Իտուանոյում» գտնվելու կարճ ժամանակահատվածում։ Բրազիլացի ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է ակումբում 2017-ի նոյեմբերին, երբ ընդամենը 16 տարեկան էր:
Երիտասարդ հարձակվողը «Իտուանոյում» 34 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի հեղինակ:
Պայմանագրի մանրամասները դեռևս չեն նշվում, սակայն ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ երիտասարդ խաղացոիղ հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր: