տուն Լուրեր «Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել` բոյկոտելու Բաքվի եզրափակիչը

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել` բոյկոտելու Բաքվի եզրափակիչը

109
0

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները ցանկանում են բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչն այն բանից հետո, երբ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվեց մեկնել Բաքու։

«Զինագործների» երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել Բաքվում սպասվող եզրափակիչը: Երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը:

Այս ստորագրահավաքով պահանջում են եզրափակիչը  Բաքվի «Օլիպիա» մարզադաշտից տեղափոխվի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ:

«ՈւԵՖԱ-ի՝ հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշումը ստիպել է «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուրս մնալ խաղից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈւԵՖԱ-ի որոշումն անամոթաբար առաջնահերթությունը տալիս է եկամուտին՝ մի կողմ թողնելով գեղեցիկ խաղի սրբությունն ու ֆուտբոլիստների անվտանգությունը: Խնդրագիրը կոչ է անում ՈւԵՖԱ-ին գիտակցել այդ որոշման անբարենպաստ հետևանքներն ու խաղը տեղափոխել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ»,- ասված է խնդրագրում:

Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալը» և «Չելսին», կմրցեն միմյանց դեմ: