տուն Լուրեր Արսեն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի

Արսեն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի

121
0

big_1389245832_7856301

Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մարզիկների կոմիտեի անդամների հերթական ընտրությունը։ Ընրտվել են 6 մարզիկներ՝ 4 տարի ժամկետով։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2012թ.-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանին վստահվել է լինել կոմիտեի անդամներից մեկը։ Նորընտիր կոմիտեի անդամներ պետք է կապ պահպանեն ըմբիշների հետ, տրամադրեն նրանց անհրաժեշտ տեղեկատվություն, UWW-ի մարզիկների կոմիտեի ղեկավարին զեկուցեն մարզիկների կարծիքները, առաջարկները, պահանջները և խնդիրները։

Բացի Արսեն Ջուլֆալակյանից, UWW-ի մարզիկների կոմիտեի անդամներ են դարձել ազատ ոճի ըմբիշ օլիմպիական չեմպիոն ամերիկացի Ջորդան Բարոուզը, 2014թ.-ի աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ ֆրանսիացի Մելոնին Նումոնվին, ինչպես նաև կանանց ըմբշամարտի աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի մրցանակակիրներ չինացի Յանան Սունը, նիգերացի Օդունայո Ադեկուրոն և շվեդ Սոֆիա Մատսոնը: