տուն Լուրեր Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ն չի լքի

Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ն չի լքի

86
0

Arpine1

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն: «Ես ՀՀԿ անդամ եմ և որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ շարունակում եմ իմ գործունեությունը։ Ցանկացած որակում, ցանկացած գնահատական այստեղ կամ այնտեղ դիտելը ձեր գործն է»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀԿ ներսում տեղի ունեցող արտահոսքին, ճաքերին` Հովհաննիսյանը նշեց. «Դուք կհամոզվեք՝ ճաքեր տալի՞ս է, թե՞ ոչ առաջիկայում»:

Արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ինքը լինելու է ՀՀԿ ցուցակի առաջին հնգյակում, արդարադատության նախարարը պատասխանեց. «Ես նման տեղեկության չեմ տիրապետում: Երբ ցուցակը հրապարակվի, բոլորդ կիմանաք: Ինձ ՀՀԿ ցուցակը գլխավորելու առաջարկ չի եղել»:

Արդարադատության նախարարն ասաց, որ շարունակում է ՀՀԿ-ի հետ իր քաղաքական ճանապարհը եւ ՀՀԿ-ն լքելու մտադրություն չունի:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ մայր գետից պոկված առվակների մասին, նախարարն ասաց, որ նրա որեւէ խոսք չի մեկնաբանում. «Հատկապես երբ դա արված էր փոխաբերական իմաստով արտահայտված ձեւակերպմամբ, եւ ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նրա խոսքը»: