տուն Լուրեր Արոտավայրերի կառավարումը նախալեռնային և բարձր լեռնային գոտիների համայնքների համար կարևորագույն խնդիր է

Արոտավայրերի կառավարումը նախալեռնային և բարձր լեռնային գոտիների համայնքների համար կարևորագույն խնդիր է

88
0

823634

Արոտավայրերի կառավարումը Հայաստանի նախալեռնային և բարձր լեռնային գոտիների համայնքների համար կարևորագույն խնդիր է: Այս մասին հոկտեմբերի 28­ին «Արոտավայրերի ներկա վիճակն ու դրանց արդյունավետ կառավարմանն ուղղված միջոցառումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով համաժողովին ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: «Գաղտնիք չէ, որ մենք ունենք մերձբնակավայրային արոտների շատ ինտենսիվ շահագործում, ինչպես նաև հեռագնա արոտների ցածր շահագործում: Այն բերել է նրան, որ մերձբնակավայրային արոտային զանգվածներում ունենք գերծանրաբեռնվածություն, արդյունավետության նվազում և, բացի դրանից, բնապահպանական խնդիրներ: Գաղտնիք չէ, որ կան հողի էրոզիոն ընթացքներ, որոնք վերջին տարիների հետևանք չեն, այլ նաև խորհրդային տարիների տենտեսավարման հետևանք», ­ ասաց Վաչե Տերտերյանը: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը նշեց, որ ներկայումս ներդրվում է օտարերկրյա փորձը, ի թիվս այլ նախաձեռնությունների, համայնքներում հեռագնա արոտների կառավարման ծրագրերը թույլ կտան թեթևացնել մերձբնակավայրային արոտավայրերի բեռնվածությունը: Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2012թ. տարվող աշխատանքների արդյունքում ստեղծվել է «Արոտավայրերի մշտադիտարկման ձեռնարկ» և «Արոտավայրերի ու խոտհարքների Արոտավայրերի կառավարումը նախալեռնային և բարձր լեռնային գոտիների համայնքների համար կարևորագույն խնդիր է կայուն կառավարման պլանների կազմման և իրականացման ուղեցույց»: Այդ ուղեցույցը թույլ է տալիս գիտականորեն հիմնված մոտեցումներով կազմել արոտավայրերի կառավարման պլանը: Այն փորձարկվել է Սիսիանի 24 համայնքում, այնուհետև լրամշակվել: Կազմվել են արոտավայրերի օգտագործման սխեմատիկ քարտեզներ, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվում ռոտացիոն կերպվ օգտագործել արոտավայրերը», ­ ասաց ԳՄՀԸ փորձագետ Աստղիկ Դանիելյանը: ԳՄՀԸ փորձագետը նշեց նաև, որ փորձարկված մոդելը կենսունակ է և կարող է կիրառվել այլ համայնքներում նույնպես: Արդյունքում ծրագիրը ընդլայնել է իր գործունեությունը՝ նմանատիպ աշխատանքներ իրականացնելով Տավուշի մարզի Բերդի 8 համայնքում: Իսկ «Արոտավայրերի մշտադիտարկման ձեռնարկ»­ը, որը հիմք է դարձել «Արոտավայրերի ու խոտահարքների կայուն կառավարման պլանների կազմման և իրականացման ուղեցույց»­ի ստեղծման համար, հնարավորություն կստեղծի Հայաստանի այլ արոտավայրերում տեղի բնակիչների օգնությամբ ևս իրականացնել մշտադիտարկում, ինչը թույլ կտա հետագայում պատկան մարմիններին ունենալ արոտավայրերի վիճակի լիարժեք պատկերը:

armenpress.am