տուն Լուրեր Արոնյանի մարզչին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում

Արոնյանի մարզչին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում

114
0

37.thumb

ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսի ընթացքում Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս: Մեկ այլ որոշմամբ Արարատ Սանթրյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչում:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհվել էր գրոսմայստերի տիտղոս, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու համար Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել էր կանանց միջազգային վարպետի կոչում: