Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լոնդոնի մրցաշարում Հիկարու Նակամուրան է:
London Chess Classic-ում կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Նեպոմնյաշչի-Անանդ, Կարյակին-Վաշիե-Լագրավ, Կարուանա-Սո, Կարլսեն- Ադամս:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կշարունակվի մինչև դեկտեմբերի 11-ը: