Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ)` փետրվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:
Արոնյանի վարկանիշային միավորը նույնն է, ինչ նախորդ ամիս` 2797, սակայն այս անգամ Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Շահրիյար Մամեդյարովը(2814), իսկ Վլադիմիր Կրամնիկը(2800) եզրափակում է լավագույն եռյակը:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Գաբրիել Սարգսյանը (2677) գտնվում է 67-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 76-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը(2664)՝ 82-րդ: