տուն Լուրեր Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում

Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում

132
0

1455384876-0571

Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/64-րդ եզրափակչի առաջին պարտիաները:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Լևոն Արոնյանը հաղթել է Դանիել Կաուդերիին (ՀԱՀ): Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել, համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը պարտվել է Անտոն Կովալյովին (Կանադա):

Այսօր 1/64-րդ եզրափակչի երկրորդ պարտիները՝ Կաուդերի-Արոնյան, Մելքումյան-Գրաչով, Ռոդշտեյն-Հովհաննիսյան, Կովալյով-Հակոբյան: