տուն Լուրեր Արոնյանը կիսաեզրափակչում ոչ-ոքիով է մեկնարկել

Արոնյանը կիսաեզրափակչում ոչ-ոքիով է մեկնարկել

106
0

Արոնյան

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի Լեւոն Արոնյան –  Մաքսիմ Վաշիե-Լագրավ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Կողմերը շատ արագ սկսեցին պարտիան եւ կարճ ժամանակում մեծ թվով փոխանակումներ արեցին: Դրանց ընթացքում Լեւոն Արոնյանը, չնայած որակ ձեռք բերեց, սակայն չկարողացավ օգտագործել այդ առավելությունը եւ 32-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց:

Դասական շախմատի երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: Ոչ-ոքիի դեպքում զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, իսկ կողմերից մեկի հաղթանակը նրան եզրափակիչ փուլի ուղեգիր կտա: