տուն Լուրեր Առողջապահության նախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով

Առողջապահության նախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով

169
0

armen

«Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության լրատվականի պետ Անահիտ Հայթայանը:-
«ՀՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում հայաստանյան դեղարտադրողների կողմից անհրաժեշտ դեղերի տրամադրումը և ըստ պահանջի մատակարարումը շարունակելու պատրաստակամությունը։
Այս օրերին նախարարությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով` սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ։
Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների պատրաստակամությունը` ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու։ Այս աշխատանքները համակարգվում են նախարարության կողմից»։