տուն Լուրեր Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպի բարդությունների

Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպի բարդությունների

112
0

grip

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցրել է սուր շնչառական հիվանդությունների և գրիպի բարդություններից խուսափելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների շարքը:

ՀՀ առողջապահության նախարարությունից, հաղորդագրության մեջ նշվում է. «Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, «հետ ընկնել» առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս

Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել,

Հաճախակի օդափոխել փակ տարածությունները,

Հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ հաճախակի լվանալ ձեռքերը,

Եթե նկատվում են գրիպանման երևույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդերին:

Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի,

Հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ»: