տուն Լուրեր Առողջապահության նախարարության բյուջեն 2015-ին կկազմի 83 մլրդ 468 մլն դրամ

Առողջապահության նախարարության բյուջեն 2015-ին կկազմի 83 մլրդ 468 մլն դրամ

119
0

arm139696189770

Այսօր Ազգային ժողովում 2015-ի պետական բյուջեի քննարկմանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց առողջապահության նախարարությանը հատկացվող ֆինանսական միջոցները:

2015 -ին Առողջապահության նախարարությանը բյուջեն կազմելու է 83 մլրդ 468 մլն դրամ: 2014- ի համեմատ այն ավել է լինելու 2 մլրդ 669.1 մլն դրամով:

Ըստ Պավել Սաֆարյանիˋ ավելացումները պայմանավորված են աշխատավարձերի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: