Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Լիանա Եղիազարյանն ազատվելու է աշխատանքից:
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ առողջապահության նախարարի խոսնակի պարտականություններս: Պատիվ էր աշխատել պարոն Թորոսյանի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիանա Եղիազարյանը՝ առանց պատճառների մասին որևէ բան նշելու: