տուն Լուրեր Առողջապահության նախարարը՝ ԱԱԾ-ի հայտարարության մասին

Առողջապահության նախարարը՝ ԱԱԾ-ի հայտարարության մասին

95
0

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կենտրոնական հավաքակայանում այսօր  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ֆեյսբուքյան իր գրառմանը՝ Հայաստանը ծխելուց զերծ երկիր: «Վնասակար բոլոր սովորույթներից  պետք է զերծ մնալ՝ սկսած ծխախոտից, վնասակար սննդից: Պետք է բացառենք այդ սովորույթը երիտասարդների շրջանում»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության այն հայտարարությանը, ըստ որի՝  40 զինակոչիկ ազատվել է զինծառայությունից,  նախարարը հույս հայտնեց՝ սա խրատ կլինի բոլոր բժիշկներին, որոնք ներգրավված են ապօրինի գործընթացներում:

Գործադիր մարմնի անդամին վրդովել էր, որ անգամ հիմա, երբ կատաղի պայքարում են կոռուպցիայի դեմ, հայտնվում են բժիշկներ, որոնք անօրինական գործարքի մեջ են մտնում: «Կոչ եմ անում որեւէ բուժաշխատող նման գործընթացում չներգրավվի»,- ասաց  Արսեն Թորոսյանը: