տուն Լուրեր Առողջապահության կենտրոնների օպտիմալացմամբ կտնտեսվի 30 մլն դրամ

Առողջապահության կենտրոնների օպտիմալացմամբ կտնտեսվի 30 մլն դրամ

83
0

13143_am_1

Կառավարության որոշմամբ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնը միացման ձևով կվերակազմակերպվեն:

Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ կառույցների գործունեության առարկան և նպատակը գլխավորապես համընկնում են: Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում. կտնտեսվի մոտ 30 մլն դրամ: