տուն Լուրեր Առնվազն 33 հոգի զոհվել է, 200-ը՝ վիրավորվել. ՄԱԿ

Առնվազն 33 հոգի զոհվել է, 200-ը՝ վիրավորվել. ՄԱԿ

119
0

arm145974731098

Առնվազն 33 հոգի զոհվել է, 200-ը՝ վիրավորվել Ղարաբաղում անցած հանգստյան օրերին ծավալված մարտական գործողությունների հետևանքով, ապրիլի 3-ին իր զեկույցում ներկայացրել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգման վարչությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն, նվազագույնը 30 զինծառայող եւ 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով:  Վիրավորների թիվը՝ թե ռազմական եւ թե քաղաքացիական, դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Ըստ աղբյուրների, այն գնահատվում է 200-ից բարձր»,- հաղորդվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ բնակելի վայրերում, որտեղ ընթանում են մարտերը, ըստ  ՄԱԿ-ի տվյալների՝ ապրում է 14.4 հազար մարդ։

«Երկու կառավարություններն էլ հայտարարել են, որ միջազգային մարդասիրական օգնության կարիք չունեն»,- նշված է զեկույցում: