տուն Լուրեր Armtab անվանմամբ պլանշետը հայկական անվանելը դեռ վաղ է. Սամվել Մարտիրոսյան

Armtab անվանմամբ պլանշետը հայկական անվանելը դեռ վաղ է. Սամվել Մարտիրոսյան

194
0

y

Օրերես հասարակության դատին ներկայացվեց հայկական պլանշետը՝ Armtab անվանումով, որի ստեղծման լուրը բուռն արձագանք գտավ և քննարկումների առարկա դարձավ սոցիալական ցանցերում: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն, Araratnews.am-ի հետ զրույցում նշում է, որ դրանք ամենևին էլ հայկական արտադրության չեն: «Խնդիրը նրանում է, որ խառնվել են ապագա պլանները և ներկա իրավիճակը։ Այս պահին, ենթադրվում է ամերիկյան Minno պլանշետների բրենդինգ , որի վրա կտեղադրվի հայաստանյան արտադրության ծրագրային ապահովում։ Հետագայում , ենթադրվում է, որ արդեն ՀՀ- ում հնարավոր կլինի կատարել սարքավորման տեխնիկական դիզայնը և հավաքումը։ Այդ ժամանակ կկարողանանք ասել, որ իսկական հայկական պլանշետ ունենք։ Այսինքն, լրատվության մեջ խառնվել են պլանները եւ ներկա իրականությունը»:

«Փաստորեն, դեռ Հայկական արտադրության պլանշետ չունե՞նք» Araratnews.am հարցին Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է.«Դե ըստ ինձ տված Minno -ի տեղեկատվության, այս փուլում դեռ հայկական անվանելը վաղ է»:

Իսկ թե կառավարման Արաքս համակարգն ի՞նչ ծագում ունի՝ Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է.«Արաքսը ստեղծվել է Նորայր Չիլինգարյանի կողմից: Տեղայնացված համակարգ է, որը հիմնված է Linux ազատ տարածվող համակարգի վրա»: