Ապրիլի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես հյատնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է, որ նախարար Ա. Երիցյանի հրամանով՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նաև զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունը գրանցել է 155 դեպք:
ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանը զեկուցել է, որ ՔՊ ուժերը սահմանամերձ համայնքներում շարունակում են աշխատանքներ տանել՝ բնակչության անվտանգության ապահովման նպատակով: Նախարարին զեկուցվել է նաև սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակի մասին: Ընդհանուր առմամբ` վիճակը կայուն է և հանգիստ, սահմանամերձ հատվածներից պարբերաբար տեղեկություններ են փոխանցվում Մարզային փրկարար վարչություններ, իրավիճակը մշտապես վերահսկողության տակ է: