ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ է նշանակվել Հովսեփ Բեդեւյանը:
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վազգեն Ռշտունուն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին:
Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արտակ Թադեւոսյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ նախագահը Աղասի Դարբինյանին Վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Կուրեխյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Մեկ այլ հրամանագրով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Սամվել Գրիգորյանը եւս 3 տարի ժամկետով: