տուն Լուրեր Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանում

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանում

93
0

ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին այցելել է ՀՀ սահմանադրական դատարան և առանձնազրույց ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՍԴ մամուլի ծառայությունից:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ:

Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների և Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: