Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, «Օստանկինոյում» բախվել է իր ընկերուհու` Էլինա Մազուրի հետ, գրում է NTV-ն: Այդ ամենը տեղի է ունեցել սկանդալային մամուլի ասուլիսից 2 տարի անց, որտեղ նրանք միմյանց վիրավորել էին, իսկ Մազուրը ուղիղ եթերում հարձակվել էր Վիտալինայի վրա:
Եվ ահա, 2 տարի անց «Օստանկինոյում» Վիտալինան իր նոր ընկերոջ՝ Պրոխոր Շալյապինի հետ, հանդիպել է «վաղեմի թշնամուն»:
Պրոխոր Շալյապինի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկարահանման ժամանակ Էլինա Մազուրը, կողքի սենյակից լսելով իր հասցեին հնչող արտահայտությունները, ներխուժել է սենյակ, խանգարել նկարահանումը և հարվածել Վիտալինային:
Նշվում է, որ Շալյապինը փորձել է բաժանել երկու կանանց: