տուն Լուրեր Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց

123
0

ՀԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց. հաղորդում է TASS-ը:

«Արմեն Բորիսովիչին դարձյալ հոսպիտալացրել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում՝ այս անգամ սրտի տագնապով և անգիտակից վիճակում: Այժմ նրան հանգիստ ու բուժում Է հարկավոր»,- հայտնել է դերասանի անվան թատրոնի ԶԼՄ-ների հետ կապերի գծով ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն:

Նշվում է, որ դերասանը շտապ հոսպիտալացվել է իր նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ հաղորդումը դիտելուց հետո: