Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և հրաժարվում է շփվել կնոջ հետ. նա ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել` կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, մեղադրելով իրեն սպանելու փորձի համար, որպեսզի տիրանա իր ունեցվածքին, հաղորդում է Life.ru-ն:
Московский Комсомолец-ի հաղորդմամբ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ինքն է դիմել ոստիկանություն` խնդրելով իրեն վերադարձնել ամուսնուն, ում տարել են նրա բարեկամները` Հայրապետ Օհանյանը և Արթուր Օհանյանը: Ըստ կնոջ` Ջիգարխանյանի բարեկամները ցանկանում են գրավել թատրոնը և դերասանին փակել հիվանդանոցում:
Արմեն Ջիգարխանյանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, հայտնել է, որ դերասանը գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:
«Արմենի հետ ամեն ինչ լավ է, նա հիմա բժիշկների հսկողության տակ է: Նրա շաքարն էր բարձրացել, իսկ երբ շաքարը բարձրանում է, մարդը ոչ ադեկվատ է լինում: Հիմա նա բուժում է ստանում»,- ասել է դերասանի քույրը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ դերասանի նախկին կինը` Տատյանա Վլասովան, կասկածվում է քիլեր վարձելու մեջ: