Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:Նախագահ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ պետական պարգևներ եւ կոչումներ է շնորհել մի խումբ անձանց։
Այսպես` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է ստացել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էդգարի Էլբակյանը (թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար):