Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա և Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից:
«Սիրելի հայրենակիցներ, ես և Մանեն վերադարձել ենք Բաքվից, հիմա գտնվում ենք Թբիլիսիում: Անչափ շնորհակալ ենք ձեր քաջալերման, սատարման և սրտացավության համար: Նորից հավաստիացնում եմ, որ արել ենք ամեն ինչ մեր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Կրկին շնորհակալ ենք և հուսով ենք մի քանի օրից կհանդիպենք Երևանում»,- տեսանյութում նշում է Արմեն Աշոտյանը: