Իռլանդական Ryanair-ը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան, Մյունխենից դեպի Գյումրի:
«Ոնց հասկացա ողջ հայությունը անձնագրում նավսյակի 10 տարով խփած մուլտի շենգեն ունի»,- բուռն քննարկումներին անմասն չի մնացել նաև ArmComedy-ի Նարեկ Մարգարյանը:
«Գնամ Միլան ձմեռային պակրիշկա բերեմ: Ո՞վա հետս»,- ավելի ուշ գրառում է կատարել ArmComedy-ի համահեղինակը:
Երգիծաբան հաղորդավարը նաև իր պատկերացմամբ նկարագրել է Իտալիայի դեսպանատանը տիրող հավանական իրավիճակը. «Իտալիայի դեսպանատանը`
-Այցի նպատակը՞:
-Պիցա ու ջելատո գմփցնեմ գամ:
-Որքա՞ն եք մնալու:
-Ժամ-ժամուկես:
— Ինչպե՞ս կապացուցեք, որ վերադառնալու եք:
— 6ին էրեխուն պետքա մանկապարտեզից վերցնեմ»: