Հուլիսի 5-ին` ժամը 20:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի թիվ 26 տան մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բարդու ծառը ուժեղ քամուց արմատախիլ է եղել և թեքվել թիվ 26 տան մոտակայքում գտնվող տնակի և էլեկտրական սյան վրա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: