տուն Լուրեր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 16 երեխա

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 16 երեխա

126
0

lKfp52Lec7jBqkKAW2GOCANcUT

Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ն ապաքինված դուրս է գրվել։ Նրանց նկատմամբ բժշկական հսկողությունը կշարունակվի։ Մյուսների առողջական վիճակը բավարար է։ Հետագա բարդություններից խուսափելու նպատակով կազմակերպվելու են կրկնակի մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ։

Հիմք ընդունելով ներկայիս իրավիճակը, ինչպես նաև համաճարակային իրավիճակին տիրապետելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում հոսպիտալացման յուրաքանչյուր դեպք։

Երեկ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 2 երեխա (միջին ծանրությամբ), որոնց հիվանդացման հավանական պատճառը եղել է նրանց մասնակցությունը խնջույքին։ Համաճարակաբանական վերլուծությամբ պարզվել է, որ դրանք որևէ առնչություն չունեն թիրախային մանկապարտեզներում արձանագրված դեպքերի հետ։

Երեկվա դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում 16 երեխա։