Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Օմբուդսմանի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իր աշխատանքը Ազգային ժողովի պատգամավորների հետ ինչպես անհատապես, այնպես էլ հանձնաժողովներում։
Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև, որ արդյունավետ համագործակցություն ունի ինչպես չեխ գործընկերոջ, այնպես էլ Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հետ։