տուն Լուրեր Արման Բաբաջանյանը դատական հայց է ներկայացրել Անդրանիկ Թևանյանի դեմ

Արման Բաբաջանյանը դատական հայց է ներկայացրել Անդրանիկ Թևանյանի դեմ

104
0

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը դատական հայց է ներկայացրել 7 or.am կայքի սեփականատեր Անդրանիկ Թևանյանի դեմ։

Դատալեքս տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ Արման Բաբաջանյանը Անդրանիկ Թևանյանին դատի է տվել զրպարտությունը հրապարակային հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու,  փոխհատուցում վճարելու պահանջներով:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին:

Թե ինչու է Արման Բաբաջանյանը դատի տվել Անդրանիկ Թևանյանին, պատգամավորից պարզել չհաջողվեց․ նա գտնվում է արտերկրում։

Արման Բաբաջանյանի մեկնաբանությունը Factor.am-ը կփորձի ներկայացնել ավելի ուշ։

Իսկ ահա Անդրանիկ Թևանյանն ասաց, որ մեզանից է տեղեկանում, որ իր դեմ պատգամավորը դատական հայց է ներկայացրել։

«Ձեզանից տեղեկացա, որ նման բան կա, դեռ որևէ ծանուցագիր չեմ ստացել, երբ ստանամ, կծանոթանամ ու կհասկանամ, թե ինչից է վիրավորվել Արման Բաբաջանյանը»,- ասաց  Անդրանիկ Թևանյանը։