տուն Լուրեր «Արմա» թոնրատան տնօրենը՝ Քաղսիի ղեկավար

«Արմա» թոնրատան տնօրենը՝ Քաղսիի ղեկավար

157
0

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Արմա» թոնրատան տնօրեն, 27–ամյա Ռաֆայել Գրիգորյանը, ով ստացել է 470 ձայն։

Այս գյուղում ընտրական իրավունք ունեցող 1913 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 1338–ը՝ ընտրողների 69,94%-ը:

Նախկին գյուղապետերից Սեդրակ Դավթյանը ստացել է 307 ձայն,  Հրազդանի անտառնտնեսության անտառապահ, ՀՅԴ–ական Գևորգ Խուրշուդյանը 295, իսկ գյուղապետի նախկին տեղակալ Ռուդիկ Կարապետյանը 243 ձայն։

Ըստ տեղեկությունների՝ Ռաֆայել Գրիգորյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ընկերոջ՝ գրող, գրաքննադատ Վաչագան Գրիգորյանի որդին է։