տուն Լուրեր Արքայազն Ուիլյամսը խոստովանել է, որ ընտանիքում խնդիրներ կան

Արքայազն Ուիլյամսը խոստովանել է, որ ընտանիքում խնդիրներ կան

115
0

690x470_0xc0a8399f_5153812371461147016

34-ամյա արքայազն Ուիլյամսը սկսել է խոսել ընտանիքում առկա խնդիրների մասին. հայտնում է The Daily Mail-ը:

Վիետնամ կատարած այցի ընթացքում արքայազն Ուիլյամսն անկեղծ հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններից մեկին: Արքայազնը խոստովանել է, որ հեշտությամբ չի հաղթահարում ընտանեկան կյանքի խնդիրները:

«Երբեմն ինձ համար շատ դժվար է լինում: Քանի որ սկզբում լինել անհոգ ամուրի, հետո հանկարծ վերածվել ամուսնացած տղամարդու և ապա լինել երկու երեխայի հայր` սա շատ բան է փոխում ձեր կյանքում: Սակայն երեխաներին դաստիարակելու ընթացքում ես շատ բան սովորեցի իմ մասին»,- ասել է Ուիլյամսը:

Թագավորական ընտանիքի անդամը նշել է, որ երեխաների դաստիարակությունն ավելի դժվար աշխատանք է, քան ինքը կպատկերացներ: