տուն Քաղաքական Միջազգային Արքայազն Ուիլյամը հաջորդ տարի Չինաստան կայցելի

Արքայազն Ուիլյամը հաջորդ տարի Չինաստան կայցելի

113
0

1023263051

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը 2015թ.-ի սկզբին Չինաստան կայցելի: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, նրա կինը՝ դքսուհի Քեյթը, ով երկրորդ երեխային է սպասում, ամենայն հավանականությամբ, չի ուղեկցի գահաժառանգին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չինական իշխանությունները Քեմբրիջի դքսին համապատասխան հրավեր են ուղարկել, և սպասվում է, որ մոտ ապագայում պաշտոնապես կհայտարարվի այցի մասին:

Քանի որ Ուիլյամի ու Քեյթի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա ապրիլին, ապա Քենսինգտոնյան պալատում ավելի նպատակահարմար են համարում, որ արքայազնը արևելք մեկնի միայնակ:

Հիշեցնենք, որ Ուիլյամի որդին՝ գահաժառանգ Ջորջը ծնվել է նախորդ տարվա հուլիսին: