Նոյեմբերի 20-ին 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի արևմտյան հատվածում. այս մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Էպիկենտրոնը գտնվել է 115 կիլոմետր խորության վրա: Ցնցումներն ավերածությունների պատճառ են դարձել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: