Արգենտինացի խոհարարները պատրաստել և մայրաքաղաք Բուենոս Այրեսի բնակիչներին են հյուրասիրել 50 մետր երկարությամբ պիցցա, իսկ ամբողջ հասույթը տրամադրել են դաունով հիվանդների հարցերով զբաղվող ասոցիացիային։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Անսովոր այս պիցցան պատրաստվել է մի քանի ժամում՝ սեղանների վրա, որոնք տեղադրված են եղել Կորիենտես փողոցի երկայնքով։ Այս փողոցում կան բազմաթիվ պիցցերիաներ, իսկ հիմնական խոհարարները եհնց այդ օբյեկտներից էին։ Պիցցան պատարստվելու համար տեղադրվելէ հատուկ ջեռոց։ Պիցցան պատրաստելու համար անհրաժեշտ է եղել 8 խոհարար, 7 օգնական, 100 կամավոր, 100 կգ խմոր, 50 կգ մոցարելա պանիր, 24 կգ մածուկ, 13 կգ զեյթուն, համեմունքներ։
Մեկ կտորի արժեքը կազմել է մոտ կես դոլար։