տուն Քաղաքական Միջազգային Արգենտինայում կործանվել է 200կգ կոկաին տեղափոխող ինքնաթիռը (տեսանյութ)

Արգենտինայում կործանվել է 200կգ կոկաին տեղափոխող ինքնաթիռը (տեսանյութ)

95
0

3899646

Արգենտինայում կործանվել է փոքր ինքնաթիռ, որը տեղափոխելիս է եղել շուրջ 200կգ կոկաին։ Կործանման հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հաղորդում են արգենտինական լրատվամիջոցները։

Ավիավթարը տեղի է  ունեցել Սալտա քաղաքից 260կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռը Արգենտինա էր եկել Բոլիվիայի տարածքից։ Նախնական տեղեկություններով՝ կործանման պատճառը տեխնիկական անսարքություններն են։ Վայր ընկնելուց առաջ թմրանյութեր տեղափոխողները հասցրել են ինքնաթիռից դուրս նետել կոկաինի պարկերը։