տուն Լուրեր Արգենտինան պատրաստ Է զարգացնել երկխոսությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

Արգենտինան պատրաստ Է զարգացնել երկխոսությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

118
0

Untitled

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիկարդո Լագորիոն սեպտեմբերի 27-ին կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Արգենտինայի հետ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական համագործակցության հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանը կարեւորել Է Արգենտինայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ փոխըմբռնման եւ առեւտրատնտեսական փոխգործակցության մասին հուշագրի ստորագրումը: Նա նաեւ նշել Է, որ լատինամերիկյան տարածաշրջանում հանձնաժողովի գործունեության կարեւոր ուղղությունը պետք Է դառնա արդյունավետ երկխոսության զարգացումը ՄԵՐԿՈՍՈւՐ-ի՝ ինտեգրացիոն միավորման հետ, որի անդամներն են Արգենտինան, Բրազիլիան, Վենեսուելան, Պարագվայը եւ Ուրուգվայը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահն արձանագրել Է, որ Արգենտինայի հետ ԵԱՏՄ-ի երկրների տնտեսական համագործակցությունը հին պատմություն ունի: «Վերջին տարիներին մեր երկրների ձեռնարկատերերի շրջանում ակտիվորեն մեծանում Է հետաքրքրությունը փոխադարձ առեւտրի նկատմամբ: Այսպես, 2017 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ից Արգենտինա ապրանքների արտահանումն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ մեծացել Է ավելի քան կրկնակի»,- հայտնել Է նա: Տիգրան Սարգսյանի կարծիքով, Արգենտինայի կառավարության հետ ԵԱՏՀ-ի երկխոսությունը նոր ազդակ կհաղորդի ձեռնարկատիրական հանրակցության փոխգործակցությանը, կխթանի կոոպերացումը, թույլ կտա համատեղ ձեռնարկություններ ստեղծել տնտեսության ամենատարբեր ճյուղերում, արգենտինյան բիզնեսին տեղեկատվությամբ կապահովի ԵԱՏՄ-ում գործող սկզբունքների, կանոնների ու պահանջների մասին: ԵԱՏՀ- ի կոլեգիայի նախագահը նշել Է, որ հանձնաժողովը պատրաստ Է շարունակել աշխատանքը առեւտրատնեսական հարցերի շուրջ ՄԵՐԿՈՍՈւՐ-ի հետ համագործակցության մասին հուշագրի նախագծի վրա:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն Է ձեռք բերվել ակտիվացնել համակողմանի փոխգործակցությունը: