Արգենտինական «Ատլետիկո Պարանա» թիմի պաշտպան Կրիստիան Գոմեսը ֆուտբոլային խաղի ժամանակ մահացել է հենց խաղադաշտում: Այս մասին հաղորդում է Ole-ն: Ողբերգությունը տեղի է ունեցել «Բոկա Ուդինոս» թիմի խաղի ժամանակ:
Խաղասկզբից 32 րոպե անց ֆուտբոլիստն ընկել է խոտածածկույթի վրա: Մրցավարը դադարեցրել է հանդիպումը, որպեսզի բժիշկները կարողանան օգնություն ցուցաբերել նրան: Հիվանդանոց տեղափոխելիս ֆուտբոլստը մահացել է: