տուն Լուրեր Արգելափակվել են ավտոմեքենաներ Սյունիքում ու Արագածոտնում

Արգելափակվել են ավտոմեքենաներ Սյունիքում ու Արագածոտնում

75
0

Հայաստանի ԱԻՆ-ում,  փետրվարի 3-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Վահանավանք» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 51 LS 626 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 3-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 39 LS 125 պետհամարանիշով ավտոմեքենան: