տուն Լուրեր Առևտրականների բարձրաձայնած խնդրի մասին վարչապետին զեկուցվելու է այսօր

Առևտրականների բարձրաձայնած խնդրի մասին վարչապետին զեկուցվելու է այսօր

97
0

Առևտրականների բարձրաձայնած խնդրի մասին վարչապետին զեկուցվելու է այսօր: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Շաբաթ օրը ՊԵԿ ղեկավարության հետ հանդիպում էր տեղի ունեցել, առևտրականները ներկայացրել են իրենց խնդիրները և ՊԵԿ-ն այսօր այդ խնդիրների մասին պետք է զեկուցի վարչապետին ու գտնեն լուծումներ», — նշեց Ա.Եղոյանը:

Հիշեցնենք, որ առավոտից տոնավաճառների մի շարք առևտրականներ բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետին ընդունել իրենց: Նրանք նշում են, որ դժգոհ են մաքսազերծման գներից: