տուն Լուրեր Արևմուտքն իրավունք չունի ընտրելու Սիրիայի ճակատագիրը. Ասադ

Արևմուտքն իրավունք չունի ընտրելու Սիրիայի ճակատագիրը. Ասադ

119
0

4441443

Արևմուտքն իրավունք չունի սիրիացիների փոխարեն որոշելու Սիրիայի ապագան. այս մասին ֆրանսիական Europe-1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը. հաղորդում է TASS-ը:

«Արևմուտքը չի կարող ընտրել, թե որն է Սիրիայի համար լավագույնը՝ ե՞ս, թե՞ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Դա կարող են անել միայն Սիրիայի քաղաքացիները»,- ասել է Ասադը:

«Արևմտյան երկրները պետք է զբաղվեն այն խնդրով, թե ինչպես պետք է պաշտպանել իրենց սեփական ժողովրդին ահաբեկչության սպառնալիքից: Մենք արդեն տեսել ենք, որ ծայրահեղականները հարվածներ են հասցրել Ֆրանսիային, Գերմանիային: Ի սկզբանե, նրանք սխալ են թույլ տվել՝ աջակցելով Սիրիայի ընդդիմությանը: Սկզբում նրանք ասում էին, որ նրանք խաղաղ բողոքարարներ են, հետո հասկացան, որ այդ մարդիկ այնքան էլ խաղաղ չեն, և ապա պարզ դարձավ, որ խոսքը ահաբեկչական խմբավորումների զինյալների մասին է»,- նշել է Սիրիայի ղեկավարը:

Ասադը նաև ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարն առանց Ռուսաստանի աջակցության շատ ավելի բարդ կլիներ: