Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ ադրբեջանցիներ: Ժանդարմերիան Սիրիայի հետ սահմանին գտնվող Իմանլի բնակավայրում 5 մահապարտ ահաբեկչի է ձերբակալել, որոնցից 3-ն Ադրբեջանի քաղաքացիներ են: Թուրքերին ցնցել էր այն փաստը, որ ձերբակալվածների թվում եղել է երկու կին. գրում է Независимая газета-ն:
Ադրբեջանը, որպես ԻՊ-ի համար կադրերի աղբյուր, Անվտանգության և տեղեկատվության եվրոպական դեպարտամենտի (DESI) գլխավոր քարտուղար, Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների հարցերով միջազգային հանձնաժողովի հանձնակատար Հայսամ Աբու Սաիդի կողմից հիշատակվել է ս.թ. ամռան վերջին:
Աբու Սաիդին նշել էր, որ ԻՊ-ի կողմից կռվող ադրբեջանցի ահաբեկիչները վտանգ են ներկայացնում, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Բելգիայի համար:
Սիրիայից Եվրոպա ջիհադականների անցումը Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր տեղի է ունենում Թուրքիայով: Ս.թ. ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ն փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվում է, որ ահաբեկչական գործունեության կասկածանքով երկրից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի, ևս 1677-ին արգելվել է մուտք գործել Թուրքիա:
Թերթը գրում է, որ Սումգայիթը համարվում է Ադրբեջանում ԻՊ-ի գլխավոր հենակետը և ջիհադականների «մայրաքաղաքը»:
Ներկայում Ադրբեջանում ճգնաժամ է, աճում է սոցիալական դժգոհությունը: Ադրբեջանի միջազգային բանկը, որը համարվում է երկրի տնտեսական սիրտը, սնանկության եզրին է: Մայիսի վերջին մի շարք միջազգային վարկանշային գործակալություններ Ադրբեջանի միջազգային բանկի կառավարման խորհրդին անվստահություն են հայտնել ճգնաժամից բանկը դուրս բերելու կարողության վերաբերյալ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: