տուն Քաղաքական Միջազգային Արևմուտքը պատրաստվում է ամենածանր հարվածը հասցնել Ռուսաստանին

Արևմուտքը պատրաստվում է ամենածանր հարվածը հասցնել Ռուսաստանին

98
0

oil-07

ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են խոչընդոտել իրենց ընկերություններից ներդրումներ կատարել Ռուսաստանի նավթարդյունաբերական ոլորտում։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ տեղեկացնելով, որ խոսքը վերաբերում է մի քանի միլիարդ դոլարի։

Պատժամիջոցների նոր փաթեթով ամերիկյան ընկերություններին կարգելվի մասնակցել արկտիկական գոտում նավթի, գազի հետազոտման և արդյունահանման աշխատաքններին։ Եթե փաթեթը մտնի ուժի մեջ, ապա դա կարող է վերաբերել խոշորագույն ընկերություններին՝ Exxon Mobil, British Petroleum, Shell, Total, Statoil։

Արևմուտքում քաջ գիտակցում են, որ Ռուսաստանը միայնակ ի վիճակի չէ իրականացնել վերոնշյալ աշխատանքներն առանց արևմտյան ընկերությունների միջամտության, և սա կարող է շատ լուրջ հարված լինել նրա տնտեսությանը, քանի որ ՌԴ-ն մի քանի անգամ ավելի շատ օգուտներ է ստանում նավթի, քան գազի արտահանումից։