Երեկ Մաշտոցի պողոտա- Պուշկինի խաչմերուկում ոստիկանները սևազգեստ մի երիտասարդի են բերման ենթարկել։ Այս մասին գրել էր քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ մի շարք քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Հասարակական կարգն ապահովելուն ուղղված ծառայության ընթացքում քաղաքի տարբեր հատվածներից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ քաղաքացիներ են բերվել»։
Հարցին՝ արդյոք բերման ենթարկվածները սևազգեստ էին՝ Գաբրիելյանն ասաց, որ հագուստի մասին ոչինչ ասել չի կարող՝ նշելով, որ ոստիկանությունն ավելի ուշ պաշտոնական մեկնաբանություն կտա։