2018 թ-ի ապրիլի 26-ին ժամը 10:30-ին տեղի կունենա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի նախկին տնօրեն՝ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նախնական նիստը դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Արսեն Թորոսյանի փաստաբան Գեւորգ Գյոզալյանից Araratnews.am-ը տեղեկացավ, որ նա միջնորդելու է դատարանին վկա կանչել Արա Մինասյանին: «Եթե հայցվորը պատրաստ լինի, այդ օրը կհայտարարվի դատաքննություն և կանցնենք դատաքննության»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Արա Մինասյանը պահանջում է Արսեն Թորոսյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել: Արա Մինասյանը հետախուզվում է:
Սոնա Դավթյան