Հնարավո՞ր է Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն ներկայացնի դատարան՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: «Նման մտադրություն այս պահին չկա, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը»,- ասաց ՀՔԾ պետը:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, ինչպես նաև մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: