տուն Լուրեր Արդյոք քաղաքացին վճարելո՞ւ է դիմումների ձևաթղթերի համար

Արդյոք քաղաքացին վճարելո՞ւ է դիմումների ձևաթղթերի համար

98
0

Անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ դիմումները լրացվում են ՀՀ օրենսդրությամբ հաստատված և ծառայության կողմից տրամադրվող ձևաթղթերով (օրինակ՝ հաշվառման դիմումներ, հին նմուշի անձնագիր ստանալու դիմումներ և այլն), օրենքով տվյալ գործողության համար սահմանված պետական տուրքից բացի այլ վճար չի գանձվում։
Ընդ որում, եթե անձնագրային գործողության համար սահմանված է պետական տուրք, վճարները ընդունվում են բացառապես անդորրագրերով. կանխիկ գումար չի ընդունվում։

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից