ՌԴ կամավորականների միությունը պատրաստ է մարդասիրական օգնություն հավաքել ԼՂՀ բնակչության համար, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Արդեն որոշված է կամավորականների խումբը, որը կարող է գնալ մարդասիրական առաքելությամբ, Ria Novosti-ին հաղորդել է ՌԴ նախագահականի Մարդու իրավունքների խորհրդի պատասխանատու քարտուղար Յանա Լանտրատովան։
Հայաստանն ու Ադրբեջանը ապրիլի 2-ին հայտարարել էին Ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրման մասին։ Մարտերը դեռեւս շարունակվում են, երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ։