տուն Լուրեր Արդեն 3 օր է՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել թուրքական քաղաքից

Արդեն 3 օր է՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել թուրքական քաղաքից

67
0

ինքնաթիռ

300-ից ավելի ռուսաստանցի զբոսաշրջիկներ 3 օր շարունակ չեն կարողանում վերադառնալ երկիր Թուրքիայի Բոդրում քաղաքից:

iFly ավիաընկերության`Բոդրում-Մոսկվա չվերթի ինքնաթիռը պետք է օդ բարձրանար հուլիսի 21-ին, սակայն թռիչքը, ըստ ամենայնի, կկատարվի հուլիսի 23-ին: Թռիչքի նման տևական հետաձգման պատճառը չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էգեյան ծովում գրանցված երկրաշարժը ցնցել է նաև Բոդրումը: Երկրաշարժին հաջորդած ցունամիի հետևանքով ծովափնյա քաղաքում գրանցվել էին աննշան ավերածություններ, էլեկտրամատակարարման խափանումներ։